Մ21. Հայաստանի ընտրանին չդիմացավ և ջախջախվեց Ավստրիայի կողմից (տեսանյութ)

19:55 10.10.2017

Հայաստանի Մ21 հավաքականն այսօր Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Ավստրիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ, իսկ երկրորդ խաղակեսում հյուրերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:

Դուբլի հեղինակ դարձան Մարկո Կվասինան և Քսավեր Շլագերը: Մեկ անգամ աչքի ընկավ Առնել Յակուպովիչը:

Այս պարտությունից հետո Հայաստանի ընտրանին նահանջեց 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական` ակտիվում ունենալով 7 միավոր: 

Հիշեցնենք, որ հաջորդ տուրում Հայաստանի ընտրանին կհանդիպի Ռուսաստանի հավաքականին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին:

Share |

Լրահոս