Ռոբենն ավարտել է կարիերան Հոլանդիայի հավաքականում

11:04 11.10.2017

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն ավարտել է միջազգային կարիերան այն բանից հետո, երբ Հոլանդիայի հավաքականը դուրս չի եկել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլեր, գրում է «NOS.nl»-ը:

33-ամյա կիսապաշտպանն ազգային թիմի կազմում 96 հանդիպման է մասնակցել, դարձել է 37 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ:

Ռոբենը Հոլանդիայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2010-ի արծաթե մեդալակիր, ինչպես նաև ԱԱ-2014-ի և Եվրո-2004-ի բրոնզե մեդալակիր:

Հոլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում Ռոբենը Դենիս Բերգկամպի հետ կիսում է է 4-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս