Հայաստանի Գավաթ. Գանձասար-Կապանն ընդհանուր 7։0 հաշվով հաղթեց Ավան Ակադեմիային

16:52 11.10.2017

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթանակ է տարել Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ավան-Ակադեմիայի» նկատմամբ և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:

Կապանյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել Գևորգ Նռանյանը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Աշոտ Ադամյանը և Դիմիտրի Յաշինը:

Հիշեցնենք` թիմերի միջև կայացած առաջին խաղում «Գանձասար-Կապանը» 3:0 հաշվով էր հաղթանակ տարել:

Նշենք` «Գանձասար-Կապանը» Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կմրցի «Շիրակ»-«Արարատ» զույգի հաղթողի հետ, որտեղ 1/4 եզրափակչի առաջին խաղից հետո հաշիվը 1:1 է, իսկ պատասխպան խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին:

Share |

Լրահոս