ՀՖՖ-ի մեկնաբանությունը Բելառուսի հետ ընկերական խաղ անցկացնելու մասին լուրերին

15:24 11.10.2017

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի հավաքականները նոյեմբերին կարող են ընկերական հանդիպում անցկացնել Երևանում:

Այս մասին տեղեկատվություն է տարածել Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` հավելելով, որ խաղը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման միջոցով հաստատել է, որ երկու երկրների ֆեդերացիաներն իսկապես բանակցություններ են վարել ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ, սակայն խաղի անցկացման վերաբերյալ դեռևս պաշտոնական համաձայնագիր չի կնքվել.

«Շտապում եմ կիսվել բոլորի հետ այն տեղեկատվությամբ, որն ունենք այս պահի դրությամբ:

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաներն իրոք բանակցություններ են վարել ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ, բայց քանի որ խաղի կայացման վերաբերյալ պաշտոնական համաձայնագիրը դեռ չի կնքվել, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ:

Շուտով կլինի պաշտոնական տեղեկատվություն ՀՖՖ պաշտոնական կայքում»,- գրել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարը:

Share |

Լրահոս