Արթուր Քարտաշյանի վնասվածքը լուրջ չէ

14:45 11.10.2017

Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանը վնասվածք էր ստացել Ավստրիայի Մ21 տարեկանների հավաքականի հետ երեկ կայացած խաղում:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին է և նա առողջ է:

Հիշեցնենք` Հայաստանի Մ21 հավաքակաը Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում 0:5 հաշվով պարտություն է կրել Ավստրայի իր հասակակիցներից:

Share |

Լրահոս