Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում

17:00 11.10.2017

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

24,3 միավորով Հայաստանը 153 երկրների շարքում զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Իսպանիան և Սերբիան:

ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ

Share |

Լրահոս