ԱԱ-2018. Ռոնալդուն եվրոպական գոտու ընտրական փուլում կատարած հարվածների քանակով առաջատարն է

13:47 11.10.2017

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու առաջատարը կատարած հարվածների քանակով (66. միջինը 7,4` 90 րոպեի ընթացքում):

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 90 րոպեի ընթացքում միջինը 6,0 հարված է կատարում` այս ցուցանիշով զիջելով միայն Լիոնել Մեսսիին (6,9):

Բացի դա, «InStat»-ի տվյալներով, Ռոնալդուն եվրոպական գոտու առաջատարն է նաև գոլային գրոհներին իր մասնակցության քանակով:

Հարձակվողն իր հավաքականի խփած 32 գոլերից 24-ում իր անմիջական մասնակցությունն է ունեցել (15 գոլ, 3 գոլային փոլային փոխանցում, 6 նախագոլային փոխանցում):

Մրցաշարի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին այս ցուցանիշով երկրորդն է. Լեհաստանի հավաքականի հարձակվողն իր թիմի 19 գոլային գրոհի է մասնակցել: 

Share |

Լրահոս