Մարմնամարզիկները կմասնակցեն ВТБ գավաթի խաղարկությանը

17:11 11.10.2017

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վաղը կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու ВТБ գավաթի խաղարկությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեծահասակներից թիմում ընդգրկել է Արթուր Թովմասյանին (օղակներ), Վիգեն Խաչատրյանին (բազմամարտ), իսկ պատանիներից՝ Ժորա Սմբատյանին, Գագիկ Խաչիկյանին և Էրիկ Բաղդասարյանին (բոլորը բազմամարտ):

Սերոբյանի խոսքով, բավականին ուժեղ մրցաշար է, որին մասնակցելու են 7-8 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը:

Share |

Լրահոս