Հոկեյի Արարատ ակումբ. Հաղթանակ և պարտություն Գոմել 2-ի հետ

10:07 11.10.2017

Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը երկու հերթական հանդիպումներն է անցկացրել Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մեր թիմն արտագնա երկու խաղ է անցկացրել նախորդ տարվա փլեյ-օֆֆի մրցակից «Գոմել 2»-ի հետ:

Առաջին խաղում հայ հոկեյիստները հաղթել են լրացուցիչ ժամանակում 10:9 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելությունը տանտերերինն էր՝ 6:2:

Ութ խաղերից հետո «Արարատը» 14 միավորով 14 թիմերի մեջ 10-րդն է (ակումբների մեծ մասն անցկացրել է 10-ական խաղ):

Հաջորդ հադիպումը «Արարատը» հյուրընկալվելիս կանցկացնի Բելառուսի Մ17 տարեկանների հավաքականի հետ հոկտեմբերի 19-ին և 20-ին:

Share |

Լրահոս