Իկարդին չի կասկածում, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է

12:35 11.10.2017

Արգենտինայի հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին կասկած չունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հարցում:

Իկարդին այդպիսին է համարում հավաքականում իր թիմակից Լիոնել Մեսսիին:

Հիշեցնենք` «Բարսելոնայի» հարձակվողն ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին տուրի` Էկվադորի հետ խաղում երեք գոլ է հեղինակել` նպաստելով իր թիմի` 3:1 հաշվով հաղթանակին:

Արդյունքում, արգենտինացիները զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն ու ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճել: Անձամբ Իկարդին «Instagram»-ի իր էջում Մեսսիի հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Աշխարհի, անկասկած, լավագույն ֆուտբոլիստի հետ».

Share |

Լրահոս