Մեսսիի հեթ-տրիկն Արգենտինային ԱԱ-2018-ի ուղեգիր է պարգևում, այլ արդյունքներ (տեսանյութ)

05:25 11.10.2017

Կայացան ԱԱ-2018-ի՝ Հարավային Ամերիկայի գոտու վերջին՝ 18-րդ տուրի հանդիպումները:

Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն: Էկվադորցիները 1-ին րոպեին բացել են հաշիվը. գոլ է խփել Իբարան:

Այնուհետև Լիոնել Մեսսին հեթ-տրիկ է ձևակերպել՝ աչքի ընկնելով 12-րդ, 20-րդ և 62-րդ րոպեներին:

Արգենտինան այս հաղթանակի շնորհիվ վաստակում է 28 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճած Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Չիլիին. աչքի են ընկել Պաուլինյոն և Ժեզուսը (2 անգամ):

Ուրուգվայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Բոլիվիայի ազգային թիմին. դուբլ է ձևակերպել Լուիս Սուարեսը, մեկական անգամ գոլ են խփել Կասերեսը և Կավանին:

Կոլումբիան և Պերուն ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:

Այսպիսով, Բրազիլիան, Ուրուգվայը, Արգենտինան և Կոլումբիան ԱԱ-2018-ի ուղեգիր են վաստակում, Պերուն կմասնակցի անցումային հանդիպման: Չիլին դուրս է մնում պայքարից:

1.Բրազիլիա - 41
2.Ուրուգվայ - 31
3.Արգենտինա - 28
4.Կոլումբիա - 27
5.Պերու - 26
6.Չիլի - 26
7.Պարագվայ - 24
8.Էկվադոր - 20
9.Բոլիվիա - 14
10.Վենեսուելա - 12

Share |

Լրահոս