Պանամայում հանգստյան օր է հայտարարվել կապված ազգային թիմի` ԱԱ-2018 դուրս գալու հետ

12:05 11.10.2017

Պանամայի նախագահ Խուան-Կառլոս Վարելան որոշել է այսօր երկրում տոն և հանգստյան օր հայտարարել կապված ազգային թիմի` ԱԱ-2018 դուրս գալու հետ, հայտնում է «RMC»-ն:

Պանամայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերին:

Հիշեցնենք` Պանամայի հավաքականը հյուսիսամերիկյան ընտրական գոտու վերջին տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է Կոստա-Ռիկային և, հաշվի առնելով ԱՄՆ-ի պարտությունը Տրինիդադ և Տոբագոյի հավաքականից (1:2), զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, որն աշխարհի առաջնության ուղեգիր է ապահովում:

Share |

Լրահոս