Սլովակիայի հավաքականը վատագույն 2-րդ տեղով չի մասնակցի ԱԱ-2018-ի անցումային խաղերին

00:33 11.10.2017

ԱԱ-2018-ի ընտրական փուլը Եվրոպայի գոտում ավարտված է:

Ըստ կանոնադրության՝ 9 խմբերում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 հավաքականները կմասնակցեն անցումային խաղերի:

Վատագույն արդյունք ցույց տված 2-րդ հորիզոնականի ընտրանին դուրս է մնում ԱԱ-2018-ին մասնակցելու հնարավորությունից:

Այսպիսով, Սլովակիայի հավաքականը, որը 10 խաղերում 18 միավոր է վաստակել, չի մասնակցի անցումային հանդիպումներին:

Share |

Լրահոս