Մեկնարկում է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը

10:22 11.10.2017

Հոկտեմբերի 14-15-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում կանցկացվի լողի Հայաստանի պատանիների անհատական և թիմային առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կմասնակցի տասը թիմ՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից:

Առաջին անգամ հանրապետության առաջնությունում հանդես կգա Իջևանը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով և աջակցությամբ հիմնանորոգվել է Իջևանի լքված լողավազանը:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցի շուրջ 120 պատանի լողորդ: Նրանք կպայքարեն լողի բոլոր դիսցիպլիններում:

Աչքի ընկած լողորդները կմասնակցեն Հայաստանի գավաթի խաղարկությանը, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում հանդես կգան Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարում:

Share |

Լրահոս