ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան. Այդ ինքնագոլն ամբողջ կյանքում կհետապնդի ինձ

12:45 11.10.2017

ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Օմար Գոնսալեսը ներողություն է խնդրել ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Տրինիդադ և Տոբագոյի հետ խաղում իր ինքնագոլի համար (1:2):

Հանդիպման 17-րդ րոպեին ֆուտբոլիստն անզգուշերոն գնդակնն ուղարկել է սեփական դարպասը, իսկ այդ խաղում կրած պարտությունն ԱՄՆ-ին զրկել է աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից.

«Այդ ինքնագոլն ամբողջ կյանքում կհետապնդի ինձ: Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես բառերով արտահայտեմ այն, ինչ զգում եմ:

Այն, ինչը պետք է տոն դառնար, հիմա ... սարսափելի է: Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն երկրպագուներից, ովքեր աջակցում էին մեզ, ցանկանում էին ուղևորվել ախարհի առաջնությանը Ռուսաստան, ովքեր հավատում էին մեզ: Մենք հիասթափեցրինք ամբողջ ազգի»,- Գոնսալեսի խոսքերն է փոխանցում MLS-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի հավաքականը 1986 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողացել հայտնվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում:

Share |

Լրահոս