Ագուերոն կարող է մասնակցել Սթոք Սիթիի հետ խաղին

22:50 11.10.2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն մոտ է շարք վերադառնալուն,- տեղեկացնում է «The Telegraph»-ը:

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը սկսել է մարզվել ընդհանուր խմբում և հնարավորություն ունի մասնակցելու հոկտեմբերի 14-ին կայանալիք «Սթոք Սիթիի» հետ խաղին:

Հիշեցնենք, որ հարձակվողը երկու շաբաթ առաջ կոտրել էր կողոսկրը: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը մասնակցել է 8 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս