Արսենալի պաշտպանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ

21:48 11.10.2017

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Կալում Չեմբերսը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Նախորդ մրցաշրջանում Չեմբերսը վարձավճարով հանդես է եկել «Միդլսբրոյում»: Նա «Արսենալ» է տեղափոխվել 2014 թվականին «Սաութհեմփթոնից», իսկ նախորդ ամառ «զինագործները» հրաժարվել են վաճառել նրա տրանսֆերն այլ ակումբներին:

Share |

Լրահոս