Նովակ Ջոկովիչ. Այնքան փող ունեմ, որ կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան

20:31 11.10.2017

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ շուտով նոր ռեստորան կբացի Սերբիայում:

Ռեստորանը նախատեսված կլինի չքավոր մարդկանց համար, ովքեր կարող են օգտվել հաստատությունից անվճար:

«Փողն ինձ համար խնդիր չէ: Իմ աշխատավարձով ես կարող եմ կերակրել ամբողջ Սերբիան: Իմ համաքաղաքացիներն արժանի են դրան»,- Նովակի խոսքն է մեջբերում «Mirror»-ը:

Հիշեցնենք, որ ներկա պահին սերբ թենիսիստի կարողությունը կազմում է 109 մլն դոլար:

Share |

Լրահոս