ԱԱ-2018. Եվրոպական գոտու վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

00:36 11.10.2017

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում այսօր կայացան 9 հանդիպումներ:

H խմբում Հունաստանը ջախջախեց Ջիբրալթարին 4:0 հաշվով, Էստոնիան տանը պարտվեց Բոսնիա և Հերցեգովնիային 1:2 հաշվով, իսկ Բելգիան առանց դժվարությամբ հաղթեց Կիպրոսին` 4:0:

Հունաստան-Ջիբրալթար` 4:0

Էստոնիա-Բոսնիա և Հերցեգովինա` 1:2

Բելգիա-Կիպրոս` 4:0

 

B խմբում Լատվիան 4 գնդակ ուղարկեց Անդորրայի դարպասը` անառիկ պահելով սեփականը: Հունգարիան նվազագույն հաշվով հաղթեց Ֆարերյան Կղզիներին, իսկ Պորտուգալիան 2:0 հաշվով հաղթեց Շվեյցարիային:

Լատվիա-Անդորրա` 4:0

Հունգարիա-Ֆարերյան Կղզիներ` 1:0

Պորտուգալիա-Շվեյցարիա` 2:0

A խմբում Լյուքսեմբուրգը ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի հետ` 1:1, Ֆրանսիան ուժեղ էր Բելառուսից` 2:1: Հոլանդիան հաղթեց Շվեդիային 2:0 հաշվով սակայն դուրս մնաց հետագա պայքարից:

Լյուքսեմբուրգ-Բուլղարիա` 1:1

Ֆրանսիա-Բելառուս` 2:1

Հոլանդիա-Շվեդիա` 2:0

Այսպիսով, ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճեցին Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Բելգիայի հավաքականները:

Անցումային խաղերի կմասնակցեն Շվեդիայի, Շվեյցարիայի և Հունաստանի հավաքականները:

Share |

Լրահոս