Գերմանիան Քյոլնում ստուգողական խաղ կանցկացնի Ֆրանսիայի հետ

19:06 11.10.2017

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային ընտրանին Աշխարհի 2018թ. առաջնությանը նախապատրաստվելու շրջանակում ստուգողական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին, Քյոլնում: Նշենք, որ երկու ընտրանիներն էլ կարողացել են նվաճել «Մունդիալ-2018»-ի ուղեգիր:

Ֆրանսիացիները գլխավորել են որակավորման փուլի A խմբի մրցաշարային աղյուսակը` շրջանցելով Շվեդիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի և Բելառուսի ընտրանիներին: 

Գերմանիայի ընտրանին հաղթել է C խմբի բոլոր հանդիպումները, հեշտորեն առաջ անցնելով Հյուսիսային Իռլանդիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Ադրբեջանից և Սան Մարինոյից:

Share |

Լրահոս