Մասկերանոն կավարտի միջազգային կարիերան ԱԱ-2018-ից հետո

20:08 11.10.2017

Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Խավիեր Մասկերանոն ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելուց հետո հայտարարել է, որ մրցաշարն իր համար կլինի վերջինը միջազգային կարիերայում:

«Կարող էի ամեն ինչ ավարտել հենց այսօր, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ընթացավ:

Հուսով եմ խաղալ Ռուսաստանում, սակայն այդ մրցաշարը հաստատ ինձ համար կլինի վերջինը միջազգային կարիերայում»,- Մասկերանոյի խոսքն է մեջբերում «L՛Equipe»-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի ընտրանու կազմում մասնակցել է 139 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս