Դեմբելեի բժիշկ. Ուսմանի վնասվածքի պատճառներից մեկը կարող է լինել ճնշվածությունը

23:07 11.10.2017

Բժիշկ Սակարի Օրավան պատմել է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի ապաքինման մասին:

«Ես միշտ կապի մեջ եմ բժիշկ Պրունայի հետ, ով հետևում է Դեմբելեին և տեղեկացնում ինձ նրա ապաքինման ընթացքի մասին: Հիմա ամեն ինչ հարթ է ընթանում: Ուսմանը լավատեսորեն է տրամադրված, ինչպես բոլոր երիտասարդ ֆուտբոլիստներն իր տարիքում: 

Ամեն դեպքում, նա պետք է այժմ ավելի ուշադիր լինի: Հնարավոր է` Դեմբելեն չէր խոսում իր անհարմարության մասին: Ճնշումը, որը կար նրա տեղափոխությունից հետո, կարող էր զգացնել տալ նրա առողջության վրա»,- Օրավայի խոսքն է մեջբերում «Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածք էր ստացել սեպտեմբերի 16-ին: Նա վիրահատության էր ենթարկվել Հելսինկիում: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 3,5 ամիս:

Share |

Լրահոս