Ռոնալդինյո. Անչելոտին ամենաիդեալական տարբերակն է Միլանի համար

22:25 11.10.2017

Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծում է, որ «ռոսոներիները» պետք է վերադարձնեն թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին:

«Կարծում եմ, որ աշխարհի լավագույն մարզիչներն Անչելոտին և Գվարդիոլան են: Եթե «Միլանը» որոշի փոխել գլխավոր մարզչին, ապա այդ պաշտոնում Անչելոտիի տարբերակը լավագույնը կլինի:

Նա լավ գիտի ակումբի կառուցվածքը և նրան այնտեղ շատ են սիրում»,- Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում «Marca-ն:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Անչելոտին հեռացվել էր «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Share |

Լրահոս