Ալվես. Լավ կլինի, եթե Սանչեսը տեղափոխվի ՊՍԺ

10:26 12.10.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը խոստովանել է, որ գոհ կլիներ, եթե փարիզցիների կազմը համալրեր Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

«ՊՍԺ նրա տրանսֆերը հնարավոր է, սակայն նրանով հետաքրքրված են միանգամից մի շարք ակումբներ: Լավ կլիներ, եթե նա տեղափոխվեր Փարիզ:

Միշտ նրան բարձր եմ գնահատել և ցանկանում եմ, որ նա երջանիկ լինի, իսկ եթե դա լինի մեզ հետ, միայն ավելի լավ»,- Ալվեսի խոսքը մեջբերում է «ESPN»-ը:

Սանչեսին ստորագրելու գլխավոր հավակնորդն է «Մանչեսթեր Սիթին»:

Share |

Լրահոս