Ռադամել Ֆալկաո. Փորձում էի մրցակցին հասցնել մրցաշարային աղյուսակի դասավորությունը

11:01 12.10.2017

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն խոստովանել է, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Պերուի հետ խաղի ժամանակ, երբ հաշիվը 1:1 էր, մրցակցին պատմում էր մրցաշարային աղյուսակի դասավորության մասին:

«Գիտեինք, թե ինչպես են ընթանում մյուս խաղերը, և խաղում էինք՝ մտքում պահելով մրցաշարային աղյուսակը: Որոշ պահի փորձեցի այդ տեղեկությունը հասցնել Պերուի հավաքականի ֆուտբոլիստներին»,- Ֆալկաոյի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Պերուի ավագ Խոսե Պաոլո Գերերոյին դիմելուց հետո վերջինիս թիմակիցներին կոչ է արել հանգստացնել խաղը, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Կոլումբիան զբաղեցրել է չորրորդ տեղը և դուրս եկել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ, իսկ պերուացիները կմասնակցեն անցումային խաղերի:

Share |

Լրահոս