Ռոստոմյանը հյուրընկալել է Անդրանիկ Հակոբյանին և Կիոկուշին կարատեի աշխարհի փոխչեմպիոնին

17:52 12.10.2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հյուընկալել է կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ դասի առաջնության փոխչեմպիոն Հովհաննես Սարգսյանին և Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին,- հաղորդում է MSY-ը:

Նախարարը շնորհավորել է Հովհաննես Սարգսյանին հիանալի մարզական արդյունքի համար:

«Տեղյակ եմ, որ աշխարհի բացարձակ դասի առաջնությունում մասնակիցները մրցում են առանց քաշային կարգերի դասակարգման, ինչը նշանակում է պայքար աշխարհի բացարձակ չեմպիոնության համար: Վստահ եմ, որ լավ մարզվելով և մարզչիդ խորհուրդներին հետևելով կարող ես նվաճել նաև աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը»,- ասել է նախարարը:

Հրաչյա Ռոստոմյանը նաև նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է համագործակցել արևելյան մարտարվեստների այն ազգային ֆեդերացիաների հետ, որոնք աշխատում են կանոնակարգված, համագործակցում են այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մասնակցում են միջազգային մրցումների:

Share |

Լրահոս