Կլոպը մինչև Լիվերպուլ տեղափոխվելը երազում էր Մանչեսթեր Յունայթեդում աշխատելու մասին

10:49 12.10.2017

Գերմանական «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Էկհարդ Կրաուտցունը հայտնել է, որ «Լիվերպուլի» մասնագետ Յուրգեն Կլոպն ավելի վաղ երազում էր «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու մասին:

«Կլոպը երազում էր մեկնել Անգլիա և մարզել իր սիրելի «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա է ասել այդ մասին:

Այն ժամանակ մանչեսթերցիներին գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, ով գիտեր Կլոպի ամբիացիաների մասին»,- Կրաուտցունի խոսքը մեջբերում է «The Independent»-ը:

Յուրգեն Կլոպը «Մայնցում» աշխատել է 2001-ից 2008 թվականներին, ինչից հետո գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»: 2015-ին նա աշխատանքի է անցել «Լիվերպուլում»:

Share |

Լրահոս