Ազգերի լիգա. Հայտնի են մանրամասներ

16:17 12.10.2017

Հայտնի են դարձել Ազգերի լիգայի չորս դիվիզիոնների մասնակիցները:

Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է D լիգայում, որը բաղկացած է 16 թիմերից: Դրանք են՝ Հայաստան, Ադրբեջան, ՆՀՆ Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա, Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար: 

Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն մրցի միմյանց դեմ:

Հավաքականները կբաժանվեն չորս խմբերի: A, B, C, D խմբերի հաղթողները կվիճարկեն Եվրո-2020-ի 4 ուղեգիր: Ազգերի լիգայի խմբային փուլը կմեկնարկի 2018 թվականի գարնանը:

Share |

Լրահոս