Մատան հրաժարվել է Չինաստան տեղափոխվելուց

15:56 12.10.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հրաժարվել է Չինաստան տեղափոխվելուց և մտադիր է երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերցիների հետ ավարտվում է ամռանը, իսկ ակումբում մտադիր են օգտվել են այն մեկ տարով երկարաձգելու կետից:

Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, 29-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է չինական ակումբի կողմից ֆինանսապես շատ գայթակղիչ պայմանագրից:

Share |

Լրահոս