Նեյմարը հարավամերիկյան ընտրական փուլի ամենահարվածող ֆուտբոլիստն է

16:47 12.10.2017

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ամենաշատ հարվածն է կատարել ԱԱ-2018-ի հարավամերիկյան ընտրական փուլի ժամանակ:

Միջինը բրազիլացին խաղի ընթացքում կատարել է 4.3 հարված,- հաղորդում է «InStat»-ը:

Այդ ցուցանիշով երկրորդն է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 3.7 հարված:

Բացի այդ, Նեյմարի նկատմամբ ամենաշատ խախտումներն են կատարել՝ 80 և նա միջինը 17.8 անգամ շրջանցել է մրցակցին:

Share |

Լրահոս