Վարդան Ղահրամանյան. Պատանի թաեքվոնդոյիստները միջազգային փորձի պակաս ունեն

14:55 12.10.2017

Բուդապեշտում կայացել է թաեքվոնդոյի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնել է, որ մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:

«Մի քանիսը կարողացան հաղթել 1-2 գոտեմարտում, բայց դա բավարար չէր: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն: Ձգտում ենք այդ բացը ներքին առաջնություններով լրացնել:

Հերթականը կանցկացնենք «Դինամոյում» հոկտեմբերի 21-ին»,-ասել է Վարդան Ղահրամանյանը:

Share |

Լրահոս