Հաբեթնակ Կուրղինյան. Խոստումնալից ըմբիշներ ունենք

14:28 12.10.2017

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշար արդյունքներն ամփոփել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշների մրցելույթներից: Հիանալի է, որ մեծ թվով ազատ ոճայիններ իրենց դրսևորելու հնարավորություն ունեցան:

Այս մրցաշարն ինձ համար լավ առիթ էր՝ նորից տեսնելու մեր ըմբիշների գոտեմարտերը, հասկանալու նրանց հնարավորությունները: Բոլորին ուսումնասիրեցի: Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական: 61 կգ քաշային կարգում հաղթող դարձած Ղազար Համբարձումյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, 57 կգ քաշային կարգում բոլոր մրցանակակիրները մեր տղաներն էին: Վալոդյա Ֆրանգուլյանն այս մրցաշարում կրկին գոտեմարտեց 65 կգ քաշային կարգում:

Ըմբշամարտի նոր կանոնները հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Ֆրանգուլյանն այսուհետև հանդես գա այդ քաշում»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Մարզիչը տեղեկացրել է, որ տարվա վերջին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կձևավորվի հավաքականը: Հունվարից Հաբեթնակ Կուրղինյանի թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Share |

Լրահոս