Կական` Օռլանդոյից հեռանալու մասին. Ինձ նոր մարտահրավերներ են պետք

00:32 12.10.2017

«Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան` շեշտելով, որ հեռանում է միայն MLS-ից:

«Ցանկանում եմ հայտարարել, որ չեմ երկարաձգելու «Օռլանդո Սիթիի» հետ պայմանագրիս ժամկետը: Դա այն էր, ինչ ցանկացել էի ասել: Ընթացիկ մրցաշրջանը կանցկացնեմ «Օռլանդոյի» կազմում:

Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս: Պարզապես ցանկանում եմ հեռանալ «Օռլանդո Սիթիից»: Գիտեմ միայն այն, որ հաջորդ մրցաշրջանում չեմ լինի «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ: Ինձ նոր մարտահրավերներ են պետք»,- բրազիլացու խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս