Բարսելոնան պատրաստ է Մեսսիին առաջարկել 80 մլն ֆունտ հավելավճար պայմանագիրը երկարաձգելու համար

18:21 12.10.2017

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է հսկայական ծախսեր անել` թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին ակումբում պահելու համար,- տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Ակումբը մտադիր է արգենտինացուն առաջարկել շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձ: Բացի այդ, նոր պայմանագիր կնքելու դեպքում Մեսսին կստանա 80 մլն ֆունտ հավելավճար: 

Ահռելի ծախսն ինչ-որ կերպ փակելու համար «Բարսելոնան» պատրաստ է 2018 թվականին վաճառել «Կամպ Նոու» տնային ստադիոնի անվան իրավունքը: 

Ակումբի հաշվարկով` այդ գործարքը թույլ կտա 25 տարվա ընթացքում աշխատել 179 մլն ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2018 թվականի հունիսին: 

Share |

Լրահոս