Բլանը կարող է գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը

17:13 17.10.2017

Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է դառնալ ԱՄՆ-ի հավաքականի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է «France Football»-ը:

ԱՄՆ-ի հավաքականի` ԱԱ-2018 դուրս չգալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է ամերիկացի մասնագետ Բրյուս Արենան:

66-ամյա ամերիկացին երկրորդ անգամ էր գլխավորել ԱՄՆ-ի հավաքականը նախորդ տարվա նոյեմբերին: Դրանից առաջ նա ամերիկացիների գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 1998-ից 2006 թվականներին և թիմի հետ միասին դուրս էր եկել ԱԱ-2002-ի քառորդ եզրափակիչ:

Բլանը բացի Ֆրանսիայի հավաքականից ավելի վաղ աշխատել է նաև «Բորդոյում» և ՊՍԺ-ում, իսկ 2016 թվականի ամառվանից առանց թիմ է մնացել:

Share |

Լրահոս

Loading...