Մխիթարյանը շաբաթներ առաջ կհայտնվեր պահեստայինների կազմում, եթե չլիներ Մոուրինյուի տրանսֆերը. երկրպագուների արձագանքը

12:43 19.10.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհ էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ խաղում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմի մեկնարկային կազմում լինելուց:

Հայաստանի հավաքականի ավագը դաշտում է անցկացրել 92 րոպե, իսկ մանչեսթերցիները հաղթել են նվազագույն հաշվով:

Ավելի վաղ անգլիական ակումբի լեգենդ Փոուլ Սքոուլսը նույնպես դժգոհել է 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:

Anna_MUFC

«Այնքան գոհ եմ կրկին տեսնել Մատային մեկնարկային կազմում: Մխիթարյանը լավ խաղի կարիք ունի, հույս ունենանք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»:

@AzeemA_

«Մխիթարյանը շարունակում է մեկնարկային կազմում լինել բաց թողած 20 պահերից հետո»:

@MourinhoMindset

«Կցանկանայի Անդրես Պերեյրային տեսնել Մխիթարյանի դիրքում»:

@ManSharma

«Երբ է Մխիթարյանը նստելու պահեստայինների նստարանին»:

@BigGameDame

«Մխիթարյանը շաբաթներ առաջ պահեստայինների նստարանին կհայտնվեր, եթե չլիներ Մոուրինյուի տրանսֆերը»:

Share |

Լրահոս