Բասկետբոլ. Մեկնարկում է Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

11:45 20.10.2017

Վաղը՝  հոկտեմբերի 21-ին, մեկնարկում է բասկետբոլի տղամարդկանց Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին կմասնակցեն հետևյալ 7 ակումբները.

«Ուրարտու» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Ինժիներ» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան):

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք առաջնության մեկնարկային խաղում «Ուրարտուն» Օլիմպավանում հյուրընկալելու է ՖԻՄԱ-ին: Հանդիպումը սկսվելու է 20:00-ին և հեռարձակվելու է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ:

1-ին տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժիներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: Հանդիպումները կսկսվեն 16:00-ին:

Share |

Լրահոս