Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Մխիթարյանին չէր ընդգրկել մեկնարկային կազմում

18:39 22.10.2017

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Հադերսֆիլդին»:

Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու չէր ընդգրկել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թիմի մեկնարկային կազմում:

«Չորս փոփոխություններ էի կատարել կազմում՝ թիմին թարմություն և ինստենսիվություն հաղորդելու համար»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել ընդմիջումից հետո՝ փոխարինելով Խուան Մատային:

Share |

Լրահոս