Ֆուտբոլիստների միջազգային արհմիությունը (FIFPro) դիմել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (FIFA)՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ՌՊԼ-ի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
«Մենք ՖԻՖԱ-ին կոչ արեցինք դա անել: Այս միջոցառումը պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ։ Սաստկացող հակամարտությունը մեզ պատճառ է թվում խաղացողներին հնարավորություն տալու խզել պայմանագիրը՝ առանց ակումբին փոխհատուցում վճարելու։ Այժմ մենք դա քննարկում ենք ՖԻՖԱ-ի հետ:
Երկու տարի առաջ ՖԻՖԱ-ն ժամանակավորապես ճշգրտեց տրանսֆերային կանոնները՝ կապված կորոնավիրուսի հետ։ ՖԻՖԱ-ի ղեկավարները կարող են արտակարգ իրավիճակներում կարգավորել կանոնները, ինչն ապացուցվել է այն ժամանակ:
Հաշվի առնելով ծայրահեղ մտահոգիչ իրավիճակը՝ մենք կարծում ենք, որ խաղացողներին պետք է ազատություն տրվի լքելու երկիրը», — մեջբերում է Voetbal International-ը FIFPro-ի խորհրդի անդամ Լուիս Էվերարդի խոսքերը: