Թայլանդում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենաանհավանական 11մ. հարվածներից մեկը (տեսանյութ)

15:30 23.10.2017

Թայլանդում գրանցվել է ֆուտբոլի պատմության ամենաանհավանական 11մ. հարվածներից մեկը:

«Բանգկոկ Սպորտս Քլաբի» և «Սատրի Անգտհոնգ» միջև մրցավեճն ավարտվել է 2:2 հաշվով:

Հետխաղյա 11մ հարվածների հաշիվը 19:19 էր, երբ գնդակին է մոտեցել «Բանգկոկ Սպորտս Քլաբի» դարպասապահը:

Նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին: Մրցակցի դարպասապահն էլ վազել է խաղընկերների մոտ՝ տոնելու հաջողությունը:

Հենց այդ պահին տեղի է ունեցել ամենահետաքրքիրը. գնդակը բարձրությունից իջել է ներքև և հայտնվել դարպասում: Այս հարվածից հետո «Սատրի Անգտհոնգի» ֆուտբոլիստը չի կարողացել հստակ իրացնել 11մ. հարվածը և «Բանգկոկը» հաղթանակ է տոնել:

Share |

Լրահոս