Բարսելոնան կապ է հաստատել Գրիզմանի հետ

10:37 27.10.2017

«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի նկատմամբ, հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալի հետ:

Կապտա-նռնագույնների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին շատ է դուր գալիս Գրիզմանի խաղը, և նա կցանկանար ֆուտբոլիստին տեսնել իր թիմում:

«Բարսելոնան» դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր ցանկանում ձեռք բերել Գրիզմանին, սակայն ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատրաստ չէր ֆրանսիացու համար 200 մլն եվրո վճարել: Այդուհանդերձ, կատալոնացիները պատրաստ են գնել Գրիզմանի տրանսֆերն այս մրցաշրջանից հետո, քանի որ այդ ժամանակ նրա համար կվճարեն 100 մլն եվրո:

Գրիզմանի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...