Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով։
AS-ի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը Կիլիան Մբապեի տրանսֆերի համար պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ «արքայական» ակումբի հետ միայն այն դեպքում, եթե վերջիններս Մբապեի տրանսֆերային գործարքի մեջ ներառեն Վինիսիուս Ժունիորին։
ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն կարծում է, որ Վինիսիուսը առաջիկա տարիներին դառնալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Ֆուտբոլիստը դեռևս չի ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկը։