Whoscored. ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում ամենացածր գնահատականը ստացել է Մխիթարյանը

22:43 28.10.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» նվազագույն հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Խաղի միակ գոլը 81-րդ րոպեին խփել է «կարմիր սատանաների» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և բավականին ակտիվ էր: Նա դաշտում անցկացրել է 65 րոպե:

Խաղից հետո «whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է մրցող թիմերի ֆուտբոլիստների գնահատականը:

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում ամենացածր գնահատականը ստացել է Հենրիխ Մխիթարյանը` 6,3: Հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասին մեկ հարված է կատարել: Վերջինիս փոխանցման ճշտգրտությունը 62 % է:

Հավելենք, որ «Տոտենհեմի» մեկնարկային կազմում ամենացածր գնահատականը Դելե Ալիինն է` 6,0:

Նշենք, որ ՄՅՈւ-ի կազմում լավագույնն է ճանաչվել Կրիս Սմոլինգը, ով ստացել է 7,6 գնահատականը:

Share |

Լրահոս