Խաշմանյանը պնդում է, որ երկրպագուները հայհոյել են ու քար նետել իր վրա, Շիրակը հայտարարում է՝ առաջինը հայհոյել է Խաշմանյանը

20:40 29.10.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»:

Հանդիպումից հետո ըստ ականատեսների կրքերը թեժացել են և գյումրեցի երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին:

Տեղեկություն է տարածվել նաև, որ նրանք հարձակվել են Խաշմանյանի և «Ալաշկերտի» անձնակազմի այլ անձանց վրա:

«Խաղի ընթացքում ինձ տալիս էին խուլիգանական և անպարկեշտ հայհոյանքներ, խփել են նաև քարերով: Երբ մրցավարն ազդարարեց խաղի ավարտը, անպարկեշտ հայհոյանքները շարունակվեցին ու հարձակվեցին ինձ վրա: Անգամ անվտանգությունը միջամտեց, իսկ հարձակումը շարունակվում էր»,- մեզ հետ զրույցում ասել է Խաշմանյանը:

Այս առնչությամբ Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

«Ի պատասխան մամուլում տարածված հաղորդագրությանը այսօրվա «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս

Loading...