ԻՊ-ի ներկայացուցիչները Ասենսիոյին սպառնացող պաստառ են հրապարակել (լուսանկար)

22:12 31.10.2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները նոր պաստառ են հրապարակել:

Կոլաժում պատկերված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն՝ ծնկի իջած վիճակում: Ֆուտբոլիստի հետևում կանգնած է ահաբեկիչը` դանակը ձեռքին:

Նախկինում ԻՊ-ի կողմնակիցները նմանատիպ պոստեռներ էին հրապարակել նաև Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ: Նրանք հայտարարել էին, որ ապտրաստվում են ահաբեկչական ակտեր իրականացնել ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ:

Share |

Լրահոս

Loading...