Այաքսի նախկին ֆուտբոլիստը մահացել է 35 տարեկանում

16:40 01.11.2017

Ամստերդամի «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Յակուբու Աբուբակարին մահացել է հիվանդանոցում 35 տարեկանում,- հաղորդում է «NOS»-ը:

Մահվան պատճառները չեն հաղորդվում: Ֆուտբոլիստը հանդես էր գալիս հոլանդական ակումբի երիտասարդական թիմում: 2000-ին նա նորամուտն է նշել հիմնական թիմում: Աբուբակարին հանդես է եկել նաև «Վիտեսում», ինչպես նաև Գանայի հավաքականում:

Նա երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել երկրի գավաթը:

Share |

Լրահոս

Loading...