Adidas-ը այլևս չի համագործակցի «Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զումայի հետ։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, համաշխարհային բրենդը խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Պատճառը երեկ համացանցում հայտնված տեանյութն է, որի մեջ երևում է՝ ինչպես է Զուման ոտքով հարվածում կատվին։
27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ։