Կարագերը Մխիթարյանի մասին. ՄՅՈւ-ն կարող էր 10 ֆուտբոլիստներով խաղալ

23:41 05.11.2017

«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերը, ով այժմ աշխատում է որպես ֆուտբոլային վերլուծաբան, մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Չելսիի» հետ խաղում (0:1):

«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող էր նույն հաջողությամբ խաղալ 10 ֆուտբոլիստներով՝ կիսապաշտպանությունում ունենալով Մխիթարյանին: Չափազանց շատ էին ազատ գոտիները «Չելսիի» համար»,- Կարագերի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դաշտում է անցկացրել 63 րոպե՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի միջնամասում:

Share |

Լրահոս