Մխիթարյանը կարծես հանձնվել է. նա այլևս չպետք է դաշտ դուրս գա. ՄՅՈւ-ի երկրպագուները դժգոհ են

23:10 05.11.2017

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 63 րոպե:

Մանչեսթերցիների երկրպագուները չափազանց դժգոհ են մնացել 28-ամյա ֆուտբոլիստի ելույթից:

@ManUnitedYouth

«Մխիթարյանն անելիք չունի մեկնարկային կազմում, և այնպիսի տպավորություն է, որ նա գիտի այդ մասին»:

@MrTomMcDermott

«Մխիթարյանը կրկին անհանգստացնում է: Նույնիսկ եթե ձեզ մոտ վատ խաղ է ստացվում, նվազագույն պահանջն է կատարել պաշտպանողական գործողություններ և պահել գնդակը»:

@ncustisTheSun

«Հնարավոր է, որ Մխիթարյանի հետ դաշտում գտնվող 10 ֆուտբոլիստները նույնիսկ չեն հիշում նրա մասնակցությամբ վերջին հաջող խաղը»:

@RobDawsonESPN

«Մոուրինյուն պետք է Մխիթարյանին դուրս հանի կազմից: Նա այս պահին նման է ուղևորի: Հենրիխը ոչ մի բան չի կարողանում ստեղծել հարձակման գծում»:

@UtdRantcast

«Տխրեցնում է, թե որքան սարսափելի էր Մխիթարյանը վերջին ամսում»:

@LiamPaulCanning

«Հենրիխ Մխիթարյանի գոյությունը հարցականի տակ է վերջին շաբաթներին: Փլեյմեյքերի բացակայությունը խանգարում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

@R_o_M

«Մրցաշրջանի մեկնարկում ասում էի, որ Մխիթարյանը ոչինչ չի անում և հետո նա երկու գոլային փոխանցում էր կատարում: Այժմ ես նույնն եմ ասում, և նա կրկին ոչինչ չի անում»:

@chridgriebe

«Նոր փլեյմեյքեր գտնելը պետք է առաջնային խնդիր լինի: Մատան վստահություն չի վայելում, իսկ Մխիթարյանն այնպիսի տեսք ունի, կարծես հանձնվել է»:

@joongDEGEA

«Մխիթարյանն այլևս չպետք է դաշտ դուրս գա, եթե նա պատրաստվում է շարունակել այդպես խաղալ»:

Share |

Լրահոս