Բասկետբոլի Ա լիգա. ՖԻՄԱ-ն լրացուցիչ ժամանակում հաղթել է Արցախին

14:23 06.11.2017

Կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության երրորդ տուրի հանդիպումները, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տուրի առաջին խաղում «Գրանդ սպորտը» 69։40 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ։

«Շիրակը» սեփական հարկի տակ զիջել է «Ուրարտուին»՝ 69։76։

Երրորդ տուրի վերջին խաղն անցել է բավականին հետաքրքիր ու համառ պայքարում։ ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս 91։88 հաշվով հաղթել է «Արցախին»։

Երևանի թիմը կարողացել է հաղթանակի հասնել միայն լրացուցիչ ժամանակում։

Այս պահին մրցաշարային աղյուսակը հնգական միավորով գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը»։ Սակայն, երկու թիմերն էլ մեկ խաղ ավել են անցկացրել։

 

 

Share |

Լրահոս